Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

«Մի օր համանախագահների հայտարարությունները թիրախավորված կլինեն»

«Մի օր համանախագահների հայտարարությունները թիրախավորված կլինեն»
07.11.2015 | 12:53

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ուսանողական ունիվերսիադայի ժամանակ պատասխանելով սահմանային միջադեպերի մասին «Ազատության» հարցին, ասել է, որ վերջին շրջանում լարվածությունն իջել է և իրավիճակը վերահսկելի է։ «Մերթընդմերթ կրակոցների թիվն ավելանում է, այս գիշեր հենց Բաղանիսի հատվածում կրակոցների թիվն ավելացել է, կրակել էին մեքենաների վրա, բայց հայ դիրքապահների խելամիտ գործողությունների շնորհիվ այդ կրակոցները դադարեցվել են»,- ասել է նախարարը։ Անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններին, որոնցում գրեթե միշտ ուժի գործադրումից զերծ մնալու ընդհանրական կոչեր են, Սեյրան Օհանյանն ասել է. «Կգա մի օր, որ իհարկե հենց Մինսկի խմբի համանախագահների կողմից թիրախավորված գնահատական կլինի: Այն կողմի նկատմամբ, ով խախտում է: Մենք ձգտում ենք խաղաղության պայմանները պահպանել, բազմիցս նույնիսկ միակողմանի վստահության մթնոլորտի մեխանիզմների մշակման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ ենք տարել: Չկրակել, չպատասխանել, միակողմանի հետաքննություններ ենք անցկացնում, բայց տա Աստված՝ գա այն պահը, երբ վստահության մեխանիզմները ձևավորվեն երկխոսության և փոխադարձ պայմանավորվածության շնորհիվ»։

Դիտվել է՝ 1762

Մեկնաբանություններ